Ոստիկանությունը կրկին հորդորում է զսպվածություն ցուցաբերել
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի ու երթի մասնակիցներին հորդորում է զսպվածություն դրսևորել:
«Այս պահին Ն. Փաշինյանը հավաքի մասնակիցների հետ երթ է անում մայրաքաղաքի փողոցներում:
Ոստիկանությունը մասնակիցներին կոչ է անում պահպանել խաղաղ և բնականոն հավաքի ընթացքը, բացառել սադրանքներն ու հասարակական կարգի խախտումները:
Հավաքի կազմակերպիչներին հորդորում ենք դրսևորել զսպվածություն և տուրք չտալ արկածախնդրության:
Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ապրիլի 16-ին կայացրել է հավաքը դադարեցնելու մասին որոշում, ուստի ոստիկանության օրինական պահանջները չկատարելու դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համաչափ հարկադրանքի միջոցներ»,- նշված է ոստիկանության հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Հանրահավաքն ավարտվեց. ցուցարարները երթով շարժվում են Բաղրամյան պողոտա
- Ծածանվող եռագույն, օրհներգ. Հրապարակի հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին