Պեսկով. Կրեմլում հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին
«Կրեմլում հետևում են իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանում: Հույս ունենք, որ ամեն ինչ կլինի օրենքի շրջանակում»,-այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Պեսկովը հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանին:
«Երեկ՝ բավականին ուշ երեկոյան նա զանգահարել է Սերժ Սարգսյանին, շնորհավորել կառավարության ղեկավար ընտրվելու կապակցությամբ: Անկասկած, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում»,-ավելացրել է Պեսկովը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան