Ֆրանսիայի հրապարակից ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը ճշտվում է
Ֆրանսիայի հրապարակից քաղաքացիներ են բերման ենթարկվել Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ: ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը Panorama.am-ի հայտնեց, որ նրանց թիվն այս պահին ճշտվում է, ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի:
Նշենք, որ քիչ առաջ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իրեն խոստացել են կարճ ժամկետում ազատ արձակել նրանց. «Ես խոստում ստացա, որ բոլոր բերման ենթարկվածները հնարավորինս կարճ ժամկետում ազատ կարձակվեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան