ԱՄՆ Պետքարտուղարություն. Մեզ ոգևորում է Երևանում ցուցարարների ու ոստիկանության վարքի դրսևորումը
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը պաշտոնապես արձագանքել է Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումներին: «Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ, Պետքարտուղարության արձագանքի մեջ մասնավորապես նշված է.
«Մենք նկատել ենք, որ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ընթանում են զգալի քանակությամբ բողոքի ցույցեր: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամաարտահայտման և հավաքներ իրականացնելու իրավունքը: Մենք մոտիկից հետևում ենք Երևանի կենտրոնում և Հայաստանի այլ քաղաքներում ընթացող բողոքի ցույցերին:
«Մեզ ոգևորում է ցուցարարների մեծ մասի ու ոստիկանության հարգալից և պատասխանատու վարքի դրսևորումն այս վերջին մի քանի օրերի ընթացքում: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության և ցուցարարների միջև երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»:
Հարակից հրապարակումներ`
- Ցուցարարները Փաշինյանի «Քայլում» են (լրացված ըստ ժամանակագրության)
- Ոստիկանություն. Հավաքի որոշ մասնակիցների մոտ եղել են կտրող-ծակող գործիքներ
- Human Rights Watch-ի կոչը ՀՀ իշխանություններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին