Ծածանվող եռագույն, օրհներգ. Հրապարակի հանրահավաքը
Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը:
Նախքան հանրահավաքի մեկնարկը ցուցարարները երթ իրականացրին՝ Խորենացի փողոցով շարժվելով Մաշտոցի պողոտա, հետո՝ Ամիրյան փողոց:
Հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի օրհներգի հնչյուններով:
Հանրահավաքի մասնակիցները ծածանում են քառօրյա պատերազմի ժամանակ կարված դրոշ, որն ուղարկել է Իսպանիայի հայ համայնքը:
«Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը նշեց, որ իշխանությունը հայտնվել է մի իրավիճակում, երբ փորձում է 21-րդ դարում սահմանափակել տեղեկատվության ազատությունը: Նրա խոսքով՝ այսօր ԿԳՆ-ում սահմանափակվել են մի շարք կայքեր, այդ թվում՝ Facebook, Youtube և Ազատություն ռադիոկայանը: Գրիգորյանն ասաց, որ այսօր ոչ միայն Երևանում են իրադարձություններ տեղի ունեցել, այլև մարզերում: Նա տեղեկացրեց, որ Գյումրիում քայլերթ է եղել, պետական շենքերի շրջափակումներ, գործողություններ են իրականացվել նաև Մոսկվայում և Սփյուռքում:
Արմեն Գրիգորյանը հայտնեց՝ հանրահավաքի ընթացքում նախատեսված էր, որ իրենց կողքին գտնվող դերասան Հովհաննես Ազոյանի ելույթ կունենա, բայց փոփոխություններ են կատարվել:
Դերասանը, սակայն, ողջունեց հանրահավաքի մասնակիցներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան