Արմեն Բադալյան. Փաշինյանը կարող է հեղափոխություն անվանել, բայց դրանից այդ քաղաքական գործընթացը չի դառնա «գունավոր». «Հայոց աշխարհ»
«Քաղաքագիտության մեջ այնպես չէ, որ եթե գործողությունները անվանես հեղափոխություն, դա իսկապես կդառնա հեղափոխություն։ Իրականում այն, ինչ կատարվում է, չունի «գունավոր հեղափոխության» բովանդակություն։ Իսկ թե Փաշինյանն իր գործոցություններն ի՞նչ է անվանում, իր իրավունքն է։ Կարող է հեղափոխություն անվանել, բայց դրանից այդ քաղաքական գործընթացը չի դառնա «գունավոր», քանի որ բովանդակությամբ այն այդպիսին չէ։ Հատկապես «գունավոր հեղափոխությունն» ունի իր պարտադիր կանոնններն ու զարգացման տրամաբանությունը։ Իսկ եթե չկա թե՛ մեկը, թե՛ մյուսը, ուրեմն չես կարող այն հենց այնպես վերցնել և «գունավոր հեղափոխություն» անվանել»,- «Հայոց աշխարհ» թերթի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի ակցիաներին:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին