Պեղվելու են Աղձքում հայտնաբերված «պալատի» ստորին շերտերը
«Աղձքի հայոց արքաների դամբարանի հետազոտում» 2018 թ. նպատակային ծրագրով ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը կիրականացնի հայտնաբերված «պալատի» ստորին շերտերի պեղումները։ Այս մասին հայտնում են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Դեռևս 2017 թվականին Գիտահետազոտական կենտրոնի իրականացրած պեղումների ժամանակ բացահայտվել է վաղ միջնադարյան գերեզմանոցը՝ մեսրոպատառ հնագույն արձանագիր տապանաքարերով, և շուրջ 450 ք.մ մակերեով կոթողային շինությունը, թերևս՝ պալատ։
Աղձքի արքայական դամբարանը որպես միջնադարի վաղագույն կառույց ժամանակին իր վրա է բևեռել մի շարք նշանավոր հայագետների` Թորոս Թորամանյանի, Նիկոլայ Տոկարսկու, Բաբկեն Առաքելյանի, Ալեքսանդր Սահինյանի, Մուրադ Հասրաթյանի և այլոց ուշադրությունը: Սակայն բազմաթիվ հարցեր դեռևս չեն ստացել իրենց մեկնաբանությունը, իսկ նույն խնդրի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ:
Այս խնդիրները հնարավոր է լուծել միայն հուշարձանի պահպանված հատվածի պեղումների և դրանց արդյունքում ձեռք բերված տվյալների համապարփակ ուսումնասիրման արդյունքում:
Հարակից հրապարակումներ`
- Բացվեց Աղձքի հայոց արքաների դամբարանում հայտնաբերված երրորդ սնդուկը
- Աղձքի դամբարանի ծրագիրը կավարտվի 2017 թ. աշնանը
- Աղձքում Արտաշիսյան և Արշակունյաց արքաների մասունքներն են գտել
- Աղձքի պեղումներում հայոց արքաների ոսկորներ են գտել
- Աղձքի հայոց արքաների դամբարանից գտնվել են սելադոնից պատրաստված հախճապակե անոթներ
- «Աղձքի Արշակունյանց դամբարանի պեղումները շատ կարևոր են մեր ինքնության առումով». Արշավախմբի ղեկավար
- Վարչապետը ծանոթացել է Աղձք համայնքում գտնվող պատմամշակութային կառույցների վիճակին
- Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին ուխտագնացություն` Աղձքի Հայոց արքաների դամբարան