Արցախի ՊՆ-ն հերքում է Գիյամեդդին գյուղի ուղղությամբ կրակ բացելու մասին լուրերը
Ապրիլի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի ուղղությամբ կրակ բացելու արդյունքում վիրավորում է ստացել 27-ամյա խաղաղ բնակիչ, իրականությանը չի համապատասխանում: Նման հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան