Մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը
92 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկինը, Ջորջ Բուշ ավագի կինը՝ Բարբարա Բուշը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ին:
Ըստ աղբյուրի՝ նա տևական ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել, օրերս նա հրաժարվել էր բուժօգնությունից՝ հայտնելով, որ ցանկանում է կյանքի վերջին օրերն ընտանիքի հետ անցկացնել:
Բարբարա Բուշը պատմության մեջ միակ կինն է, որի ամուսինն ու որդին եղել են Միացյալ Նահանգների նախագահ և որը երկուսի երդմնակալության արարողությանն էլ ներկա է եղել:
Բարբարա Բուշը ծնվել Է 1925 թվականին: 1945 թվականին ամուսնացել է Ջորջ Բուշի հետ, միասին սպրել են 73 տարի: Զույգն ունեցել է 5 երեխա, այդ թվում՝ ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերը, տասնյոթ թոռ և յոթ ծոռ:
Բուշ Կրտսերը հրապարակել է հայտարարություն, որտեղ նշել է, որ իր բախտը բերել է նման մայր ունենալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան