Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ է նշանակել: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է «Ազգայնական շարժում» (MHP) ընդդիմական կուսակցության նախագահ Դևլեթ Բախչելիի հետ հանդիպումից հետո: Թուրքիայում արտահերթ ընտրությունները կանցկացվեն հունիսի 24-ին:
Թուրքիայում ընտրությունները նշանակված էին 2019-ի նոյեմբերին, որից հետո ուժի մեջ պիտի մտնեին 2017-ի ապրիլին կայացած հանրաքվեում ընդունված՝ նախագահական համակարգի անցման դրույթները: Էրդողանի ու Բախչելիի միջև բանակցությունները ձգվել են կես ժամ:
Բանակցությունները կայացել են Բախչելիի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչի հաջորդ իսկ օրը:
Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը իր հայտարարությունը մեկնաբանել էր նրանով, որ «Թուրքիայում ստեղծված իրադրության պայմաններում դժվար է սպասել 2019-ի նոյեմբերի 3-ին հերթական ընտրություններին»: