Քաղաքական 19:02 18/04/2018 Հայաստան

Ցուցարարները Փաշինյանի «Քայլում» են (լրացված ըստ ժամանակագրության)

18։46
Նախարարությունների շենքի մոտ հավաքված ցուցարարները ավելի քան  1,5 ժամ դադարից հետո երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Նրանք Խորենացի փողոցով շարժվեցին Մաշտոցի պողոտա, հետո՝ Ամիրյան փողոց: 

Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ համախմբված մտնում են Հանրապետության հրապարակ, որտեղ իրենց է սպասում Նիկոլ Փաշինյանը: Ցուցարարները թմբուկների ուղեկցությամբ և ծափերով շարժվեցին հրապարակ:

16:35
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմելով ցուցարարներին՝ հայտարարեց, որ բողոքի ակցիայի կազմակերպիչների՝ Արմեն Գրիգորյանի, Դավիթ Սանասարյանի հետ միասին 1-1,5 ժամ խորհրդակցություններ պետք է անցկացնեն այսօրվա հանրահավաքին ընդառաջ:
Նա ցուցարարներին ասաց, որ շրջափակեն 4 նախարարությունների մուտքերը, իսկ Շահեն Հարությունյանը կմնա որպես պատասխանատու:

«Ուզում եմ նորից հիշեցնել, որ հավաքի մասնակիցների շրջանում չպետք է լինեն դիմակավորված անձինք, որևէ մեքենայի, որևէ գույքի վնաս չպետք է պատճառվի: Եթե որևէ մեկն այդպիսի գործողություն անի, ապա նրան պետք է տեղում չեզոքացնել»,-  նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև հորդորեց հարգալից վերաբերմունք դրսևորել ոստիկանների և նախարարությունների աշխատակիցների նկատատմբ:

Նրանք գնացին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ:





16:24
Ցուցարարները կանգ առան նախարարություններից շենք մոտ:
Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց ծափերով ողջունել ՀՀ մշակույթի, կրթության և գիտության, արդարադատության, Արտաքին գործերի նախարարությունների աշխատակիցներին:

Նախարարությունների աշխատակիցներին էլ Փաշինյանը կոչ արեց դուրս գալ փողոց. «Նախարարության սիրելի աշխատակից, դուրս արի փողոց և տեր կանգնիր քո հայրենիքին, քո իրավունքին, քո ազատությանը»:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ հայտարարեց, որ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում փակել են Ֆեյսբուք սոցիալական կայքը, Յութուբը և «Ազատություն» ռադիոկայանը, որպեսզի աշխատակիցները տեղեկատվություն չստանան:

«Մենք այստեղ ենք, որ նրանք իմանան և ժամը 7-ին գան Հանրապետության հրապարակ»,- ասաց Արմեն Գրիգորյանը:  

16:06
Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքված ցուցարարները երթով շարժվեցին  դեպի Հանրապետության հրապարակ: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ցուցարարների մեջ կան դիմակով մարդիկ և կոչ արեց, որ բոլորը հանեն իրենց դիմակները:
«Իմ քայլը» նախաձեռնության անդամները  Վազգեն Սարգսյան փողոցով  թմբուկների նվագակցությամբ, ծափերով  և «Միացեք» վանկարկելով գնում են դեպի Հրապարակ:

15:45
Գրիգոր Լուսավորիչ փողոցում նստացույց անողներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Նա Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ցուցարարները ինչ քայլեր են նախատեսում առաջիկայում:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սպասում են ոստիկանությունից բերման ենթարկվածների դուրս գալու մասին տեղեկատվության:

Ըստ նրա՝ առայժմ բերման ենթարկվածների հստակ թիվը չգիտեն, բայց ոստիկանությունից ստացել է հավաստիացումներ, որ 3 ժամվա ընթացքում նրանց ազատ կարձակեն:

«Ես կապի մեջ եմ պարոն Փաշինյան, եթե խնդիր լինի, դիմեք»,- ասաց Օսիպյանը և հեռացավ:

15:43
Գրիգոր Լուսավորիչ փողոցում, Երևանի քաղաքապետարանի մոտ, «Իմ քայլը» նախաձեռնության անդամներին  Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նստել և հանգստանալ, ինչից հետո ցուցարարները նստեցին` փակելով փողոցը: Այժմ երթի մասնակիցները հաց են ուտում: Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարները միանում են իրենց: Ցուցարարները նաև հայտնեցին, որ Ոստիկանությունը հավելյալ ուժեր է կենտրոնացնում Ֆրանսիայի հրապարակում:



14:50
«Իմ քայլը» նախաձեռնության անդամները Արշակունյաց–Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի նստացույցից հետո երթով հասան Երևանի քաղաքապետարան, շրջափակեցին շենքը: Ոստիկանները քաղաքապետարանից դուրս եկան և անմիջապես փակեցին մուտքը։ Հետո ցուցարարները քայլեցին քաղաքապետարանի մեկ այլ մուտքի մոտ, որը նույնպես պատնեշներով փակ էր:

Դիմելով ոստիկաններին՝ Փաշինյանն ասաց, որ իրենք բացառիիկ հարգալից վերաբերմունք ունեն ոստիկանների նկատմամբ: Նա նաև Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին կոչ արեց միանալ իրենց, քանի որ տեղեկություն ունեն, որ այնտեղ սադրիչների խմբեր կան և փորձում են իրենց կողմնակիցներին ներքաշել գործողությունների մեջ:

 





14:30
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Սերժ Սարգսյանն այսօր էլ չի կարող չզգալ, որ իր իշխանությանը վտանգ է սպառնում: Մենք համոզված ենք, որ ի վիճակի ենք համբերատար, խաղաղ և անարյուն թավշյա հեղափոխություն իրականացնել»:

14:15
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ուզում է ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ երեկ Թումանյան-Մաշտոց պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոչ մի անձ բերման չի ենթարկվել և չի  ձերբակալվել:

«Սա ևս մեկ անգամ վկայում է, որ երեկվա տեղի ունեցածը իշխանությունների կողմից կազմակերպված պրովոկացիա էր՝ հնդկական կինոյի ժանրով»,- նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ երեկ ինքն ասել էր, որ տեղեկություններ ունեին, թե մեծ թվով սադրիչներ են ներդրել ցուցարարների շարքերը, որի նպատակն է սադրել և ցույցի մասնակիցներին ներքաշել գործողությունների մեջ:

«Դրանով նախ կվարկաբեկեին մեր շարժումը, երկրորդ՝ խաղաղ ցույցերի նկատմամբ ուժ կիրառելու առիթ կունենային: Դա էր պատճառը, որ մենք երեկ, ժամը 10-ին հայտարարեցինք հանրահավաքի ավարտի մասին, բայց քանի որ այդ սադրիչների խմբերին հրահանգն արդեն տրված էր, նրանք գործեցին ըստ իրենց պլանի, բայց նպատակին չհասան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «ՀՀ քննչական կոմիտեի որևէ պաշտոնյա Դանիել Իոննիսյանին չի հաստատել, թե Թումանյան-Մաշտոց պողոտայում զանգվածային անկարգությունների մասնակիցները, ոստիկանների վրա հարձակում գործած անձինք ազատ են արձակվել»։

«Քրեական գործով քննություն է տարվում նրանց ինքնությունը պարզելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Կատարվող քննչական և դատավարական այլ գործողությունների շրջանակներում տարբեր անձինք բերման ենթարկվել են, ովքեր հարցաքննվել են և  ազատ արձակվել։

Դանիել Իոննիսյանի հարցադրումը վերաբերել է քրեական գործով բերման ենթարկվածներին,  ինչի կապակցությամբ էլ պարզաբանվել է, որ նրանք ազատ են արձակվել։ Մինչդեռ հարցի պատասխանը հանրային հարթակում ներկայացվել է բոլորվին այլ կերպ, թե անմիջական մասնակիցներն են ազատ արձակվել,  ինչն ակնհայտ ապատեղեկատվություն է։

Կասկածյալներին, տեսագրությունների մեջ պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ գործողություններ»,- գրել է ՔԿ ներկայացուցիչը:

13:59
Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ տեղեկություններ ունեն, որ Գավառի համալսարանի դռները փակել են և թույլ չեն տալիս, որ ուսանողներն ու դասախոսները դուրս գան և նրանք ներսում դասադուլ են անում:

«Մենք կոչ ենք անում նրանց բացել դռներն ու դուրս գալ, Հայաստանի քաղաքացու առաջ ոչ մեկ չի կարող դուռ փակել»,- ասաց Փաշինյանը:

Նա ասաց, որ ի պաշտպանություն Գավառի համալսարանի դասախոսների և ուսանողների՝  փակում են Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկը: Այժմ երթի մասնակիցները նստել են գետնին։

13:45
Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ հասել է Տիգրան Մեծ պողոտա:

Նշենք, որ այս պահին Գյումրիում ևս  տեղի է ունենում երթ: Մասնակիցները կոչ են անում ուսանողներին միանալ իրենց: Գյումրիում լարված վիճակ է, ցուցարարների  և ոստիկանների միջև քաշքշոց սկսվեց:

13:15
Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ երթով շարժվում է դեպի Վարդանանց փողոց,  քաղաքացիներին հորդորում է դուրս գալ փողոց և միանալ իրենց։

«Դուրս արի փողոց և տեր կանգնիր քո հայրենիքին, քո իրավունքին»,- կոչ է անում նա:

Փաշինյանը նաև հայտնեց, որ այսօրվա հանրահավաքը տեղի կունենա ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում:

12.48
Նիկոլ Փաշինյանը երթով հասավ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան և այստեղ էլ կոչ արեց միանալ իրենց հանրահավաքին: Այս պահին ցուցարարները շարունակում են իրենց երթը:

12:40
«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր  Նիկոլ Փաշինյանը  ԵՊՊ-ի մոտ ասաց, որ ահազանգեր են ստացել, թե համալսարաններում փակել են դռները, և ուսանողները  չեն կարողանում դուրս գալ:

Մինչդեռ, ըստ նրա, հիմա իրենք ԵՊՀ-ում են և համալսարանի դռներն իրենց առջև չեն փակվել, իսկ դա միայն պետք է ողջունել:

«Այսօր մենք եկանք ԵՊՀ, որի ռեկտորատի դները առնվազն բաց են մեր առաջ: Ոչ մի սարսափելի բան տեղի չունեցավ, մեր մի քանի տասնյակ կողմնակիցներ բացելով դռները և նաև զարմացած, ոգևորված ներս անցան, վանկարկեցին իրենց կոչերը և նույն հանգստությամբ դուրս եկան հրապարակ: Սա սիմվոլիկ է, և մենք պատկերացնում ենք մեր և բուհերի հարաբերություններն այսպիսին: Այն օրն էլ Մանկավարժական համալսարանը չփակեց մեր առջև դռները և մենք ողջունում ենք այդ որոշումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա քաղաքակիրթ շարժում է , որն առաջնորդվում է ոչ թե ագրեսիվությամբ, վրեժխնդրությամբ, բռնությամբ, այլ միայն ու միայն գաղափարներով, Հայաստանի և հայ ժողովրդի շահերով:

«Մենք բոլոր բուհերին կոչ ենք անում՝ մի փակեք ուսանողների առաջ դռները: Եթե այս ահազանգերը ստացվեին մեկ շաբաթ առաջ, դա հասկանալի կլիներ, բայց երբ Հայաստանում ձևավորվել է ազատ, անկախ ուսանող՝ ինչպես կարող է որևէ ուսանող կանգնել փակ դռների առաջ:  Սիրելի ուսանողներ, մի ահազանգեք մեզ, թե Ձեր առաջ դռները փակվել են, քանի որ մենք Ձեզ ցույց ենք տվել դռներ բացելու ձևերը, օգտագործեք այդ ձևերը և ինքներդ բացեք Ձեր առաջ փակված դռները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և սկսեց վանկարկել. «Ազատ, անկախ ուսանող»:

12:20
Ազատության հրապարակում գտնվող ոստիկանները նստեցին ավտոբուսները:

















12:16
Ցուցարարները ԵՊՀ շենքի դիմաց են:  Փաշինյանն ավտանգության աշխատակցին ասաց՝  այդտեղ 15-20 րոպե հավաք են իրականացնելու, գնան:

«Ինչո՞վ աջակցենք»,-հարցրեց անվտանգության աշխատակիցը:

Մինչ Փաշինյանը խոսում էր, ակցիայի մասնակիցներից շատերը մտան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, ավելի ուշ նրանց միացավ Փաշինյանը:

«Միացեք, միացեք, դասադուլ»,-բացականչում են նրանք:

12:08
Քայլերթի մասնակիցները Չարենցի փողոցում են, ԵՊՀ շենքի մոտ:

«Ժողովուրդ ջան, սա մարաթոն չէ, դանդաղ քայլեք»,-հորդորում է Փաշինյանը:

12:05
Ֆրանսիայի հրապարակը բաց է, երթևեկությունը վերականգնված:





11:50
Ոստիկանության հետ բանակցություններից հետո Փաշինյանի գլխավորությամբ քայլերթի մասնակիցները շարժվեցին դեպի Կորյունի փողոց:

«Խուճապային լուրեր մի տարածեք, մի ծխեք, ծխախոտը գետնին մի գցեք, դիմակներ մի հագեք, ինձանից առաջ մի ընկեք, ոստիկանության հետ մենք կոնֆլիկտի մեջ չենք մտնելու, մեր պայքարը Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի դեմ է, մենք ոստիկանների հետ կռիվ չունենք»,-երթից առաջ  ակցիայի մասնակիցներին հորդորեց նա:

11:20
Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչապետի նստավայրի դիմաց մեծ թվով ոստիկաններ են կանգնած՝ վահաններով:

«Սերժ Սարգսյան, դու այսուհետ Հայաստանը տեսնելու ես այս ոստիկանակական ապակիների հետևից»,-ասաց Փաշինյանը: Դիմելով ոստիկաններին, նա նշեց. «Երկվա կինոն շատ արհեստական էր նկարված, աշխատեք ռեժիսորների ու սցենարիստների վրա»:

Հիշեցնենք, որ Թումանյան-Մաշտոց խաչմերուկում անհայտ անձինք կոտրել ու գետին են գցել ճանապարհային նշաններ, լուսացույցներ: Դրանից հետո ոստիկանությունը բացել է Մաշտոցի պողոտան, Ֆրանսիայի հրապարակը:



 11:00
Ֆրանսիայի հրապարակից բողոքի մասնակիցները շարժվեցին Բաղրամյան պողոտա:

«Բաղրամյան 26-ի շրջափակումը սկսված է, և կշարունակվի»,-հայտարարեց Փաշինյանը:

Մի քանի րոպե այնտեղ կանգնելուց հետո ցուցարարները շարժվեցին դեպի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկ, Փաշինյանը վարորդներից ներողություն խնդրեց, ապա հորդորեց փակել այդ հատվածը:

«Խնդրում եմ փողոցները շրջափակելիս ոչ մի առարկա չենք օգտագործում՝ ոչ նստարան, ոչ աղբարկղ: Մենք հիմա այնքան շատ ենք, որ մենք մեզանով կարող ենք շատ շրջաններ շրջափակել»,-ասաց նա:







10:45
Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանն ու իրավապահ մարմիններին կոչ արեց անհապաղ ազատ արձակել ձերբակալված քաղաքացիներին:

«Մենք զբաղվելու ենք այդ մարդկանց գործով: Նրանք ակտիվիստներ են, մեկին՝ Տիգրան Մազմանյանին անձամբ եմ ճանաչում եմ։ Երեկվա հանրահավաքից առաջ մենք մտավախություն ունեինք, որ տեղի կունենան զանգվածային ձերբակալություններ, բայց կարծում եմ՝ երեկվա հանրահավաքի մասշտաբն ու համահայկական աջակցությունը կանխեցին այդ գործողությունները: Ես ինչքանով որ տեղեկություններ ունեմ, գիշերվա ընթացքում ձերբակալություններ չեն եղել մեր կողմնակիցների շրջանում»,-ասաց նա:

10:30

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն Ֆրանսիայի հրապարակում են:

«Երեկվա բեկումնային իրադարձություններից հետո, կարծում եմ, այլևս ոչ մի բան մեզ չի կանգնեցնի, և մեր հաղթանակն անխուսափելի է»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, այսօր իրենք շարունակելու են շրջափակել կառավարական շենքեր, քննարկման փուլում են  հեղափոխական կոմիտեի ստեղծման աշխատանքները:

«Ես կարծում եմ, որ դրա կազմում կլինեն այն խմբերի ներկայացուցիչները, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել գործընթացի կազմակերպման հարցում: Խոսքը 14+4 պրոցեսի մասին է»,-ասաց Ն. Փաշինյանը:







Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}