«Այսուհետ այս հարթակից հնչելու են ժողովրդական գովազդներ»
«Իմ քայլը» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն ապրիլի 18-ին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այսուհետ հրապարակում հնչելու են ժողովրդական գովազդներ: Նա մանրամասնեց՝ այսուհետ եթե որևէ կազմակերպությունը հայտարարեց, որ գործադուլ է անում և միանում է իրենց, ապա տվյալ կազմակերպության անունը իրենք հարթակից հայտարարելու են և ժողովրդին կոչ են անելու գործադուլից հետո օգտվել նրանց ծառայություներից:
«Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն էլ անդրադարձավ նախօրեին տեղի ունեցած միջադեպին, նշելով, որ այն սադրանք է եղել, բեմականացում: Նա կոչ արեց ցուցարարներին՝ միշտ պահել խաղաղ անհնազանդության սկզբունքը, պահպանել հանդարտություն, բերման ենթարկվելու դեպքում չհրաժարվել փաստաբաններից:
ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը նշեց՝ պայքարում են հանուն ազատ, երջանիկ, արժանապատիվ կյանքի:
«Մենք ունենք մի հայրենիք, մի կյանք ենք ապրում և ձախողելու կյանք չունենք: Սրա համար ենք հավաքվել և վաղն էլ ենք սրա համար հավաքվելու: Մենք նահանջելու տեղ չունենք: Մենք իսկապես կրկեսի վերածելու հայրենիք չունենք»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ծածանվող եռագույն, օրհներգ. Հրապարակի հանրահավաքը
- Ցուցարարները Փաշինյանի «Քայլում» են (լրացված ըստ ժամանակագրության)
- Ոստիկանությունը որոշել է դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքը. հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան