Փաստաբանների օժանդակությամբ Շենգավիթի բաժնում գտնվող քաղաքացիներից 17-ին ազատ են արձակվել. ՓՊ
Փաստաբանների պալատի կողմից ձևավորված առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրող փաստաբանների խումբը ապրիլի 17-ին և 18-ին իրավական օժանդակություն է ցուցաբերել հիմնականում ոստիկանության տարբեր բաժիններ տարված քաղաքացիներին:
Փաստաբանների պալատից հայտնում են, որ պալատի թեժ գիծը ստացել է բազմաթիվ հեռախոսազանգեր բաժիններում գտնվողների ծնողներից, հարազատներից:
«Մեծ մասամբ ահազանգում և իրավաբանական աջակցություն էին խնդրում ուսանողների հարազատները:
Փաստաբանների պալատը ներկայացուցիչները նաև կապի մեջ են վարույթ իրականացնող տարբեր մարմիններում մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների հետ:
Ապրիլի 18-ի ժամը 14:00-ի դրությամբ փաստաբանների պալատի Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապն ապահովելու պատասխանատու փաստաբան Գևորգ Մկրտչյանը և փաստաբան Վրեժ Խաչիկյանը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին էին այցելել բաժնում գտնող մի խումբ ուսանողների ընկերների ահազանգով: Նրանց և մյուս փաստաբանների օժանդակությամբ ժամը 17:00-ին բաժնում գտնվող քաղաքացիներից 17-ին ազատ են արձակվել»,- հայտնում են ՓՊ-ից։
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ը՝ բերման ենթարկվածների մասին
- Բերման ենթարկված 54 անձ հանցագործություն կատարելու կասկածանքով ներկայացվել են նախաքննություն իրականացնող մարմին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին