ԱՄՆ-ն Թուրքիային հորդորում է ազատ արձակել կալանավորված ամերիկացի հոգևորականին
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն անդրադարձել է Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրունսոնի կալանավորմանը, ով Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու և լրտեսություն անելու մեջ։ Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։
Իզմիրի դատարանում արդեն սկսվել է Բրունսոնի դատավարությունը։ Նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատարզկում։
«Ես խոսել եմ հոգևորական Բրունսոնի կնոջ հետ։ Նրան հայտնեցի, որ բոլորը, այդ թվում ես և Դոնալդ Թրամփը, ուշադիր հետևում ենք դատական գործընթացին: Անհրաժեշտ է, որ Բրունսոնը հանդիպի իր ընտանիքի և մերձավորների հետ։ Եկել է ժամանակը, որ Թուրքիայի կառավարությունը նրան ազատ արձակի»։
Աղբյուրը հիշեցնում է, որ Բրունսոնն Իզմիրի բողոքական եկեղեցու սպասավոր է։ Նա Թուրքիայում ապրում է 23 տարի։ Իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում: