«Սիրտս լացում է ուրախությունից». հեռախոսազանգով՝ հրապարակ
Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին հեռազանգով միացավ նաև կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը՝ իր աջակցությունը հայտնելով ցուցարաներին:
Նա նշեց, որ իր սիրտն ու հոգին Երևանում է:
«Որքան կփափագեի լինեի Ձեր կողքին: Սիրտս լացում է, բայց ոչ միայն ստեղծված վիճակից, այլև ուրախությունից, որ Երևանի փողոցներով, կամուրջներով հնչեցնում եք ձեր ճշմարիտ ձայնը։ Հավատացե՛ք, որ ուժը ձեր մեջ է: Կաղաչեմ տղերք, ժողովուրդ, այս անգամ գոնե չհիասթափվեք։ Ես և Սփյուռքի իմ ընկերները կիսում ենք Ձեր պահանջները։ Այս պահից մենք ձեր հետն ենք, բայց ավելի վախով լեցուն, քան Դուք։ Ձեր մարմինները կարող է վնասվին, բայց ոչ ձեր կամքը և ոգին»,- ասաց դերասանուհին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան