Մխիթարյանը հավանաբար շարք կվերադառնա հաջորդ հինգշաբթի. Վենգեր
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաջորդ շաբաթ կարող է շարք վերադառնալ։ Այս մասին հայտնել է թիմի մարզիչ Արսեն Վենգերը։
«Մխիթարյանը կրկին վազում է: Առաջիկա երեք-չորս օրերի ընթացքում պարզ կլինի, թե որքան ինտենսիվություն է ունի վերականգնման շրջանում»,- ասել է նա։
Իսկ թե երբ է ակնկալվում ֆուտբոլիստի վերադարձը՝ մարզիչն ասել է, որ հավանաբար մյուս հինգշաբթի։
Մխիթարյանը ծնկի շրջանում վնասվածք է ստացել ապրիլի 6-ին Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում՝ Լոնդոնի «Արսենալ»-ի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի հանդիպման ժամանակ: Խաղն ավարտվել էր զինագործների հաղթանակով: