Ոստիկանությունն այսօր էլ դիմել է լրագրողներին
Ոստիկանությունն այսօր հերթական անգամ կոչով դիմել է լրագրողներին: Այսօր առավոտյան տարածած հայտարարության մեջ ասված է.
«Հարգելի լրագրողներ,
Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ:
Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար:
Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված»:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն
- Ոստիկանությունը լրագրողներին կոչ է անում ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի մասնակիցներից