Հանրապետության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը
Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը:
«Այս ազատության և հեղափոխության ալիքը անկասելի է: Ոչ մի իշխանական, ոստիկանական պատ չի կարող կանգնեցնել այս ալիքը: Այս գաղափարները որևէ կասեցման պատ չունեն»,- հանրահավաքի մեկնարկին ասաց «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ «Թավշյա հեղափոխության» ալիքին են միացել նաև Սփյուռքից բազմաթիվ հայեր, իրենց միացել են նաև Արցախից, օրինակ՝ պատգամավոր Հայկ Խանումյանը: Արմեն Գրիգորյանը նաև հայտնեց, որ այսօր նաև բիզնեսի ներկայացուցիչներ են միացել իրենց ակցիային:
Նրա խոսքով՝ իրենց ցույցներն ու երթերը միշտ խաղաղ են, այս սկզբունքն է միայն իրենց հաղթանակներ պարգևել:
«Մենք պետք է հիշեք, որ անձնական պատասխանատվություն ենք կրում և այս հեղափոխության համար միշտ պետք է պահպանենք խաղաղ անհնազանդության սկզբունքը: Որքան էլ դռներ փակեն, փշալարեր քաշեն, զորքեր կանգնեցնեն Երևանի տարբեր մասերում, նրանք չեն կարողանալու կասեցնել այս ալիք»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան