Գյուղը կանգնեց, արագիլին փրկեց
Խոր Վիրապ եկեղեցու հարևանությամբ գտնվող Լուսառատ գյուղում այսօր առավոտից իրարանցում է՝ ոստիկաններ, փրկարարներ, գյուղի բնակիչներ: Դեպքի վայր ժամանած իրավապահներն ու փրկարարները տեղ հասնելուն պես պարզել են, որ ինքնասպանություն գործել ոչ մեկ չի պատրաստվում, փոխարենը գյուղացիները ցանկանում են օգնել վիրավոր թռչունին:
Բանն այն է, որ գյուղի ուսուցիչներից մեկը ծայրահեղ քայլի է դիմել, ահազանգել ԱԻՆ՝ իբր պատրաստվում է տանիքից իրեն նետել, որպեսզի մի քանի օր շարունակ բարձր ալեհավաքին կանգնած վիրավոր արագիլին իջեցնեն ու օգնություն ցուցաբերեն:
Լուսառատի բնակիչները Panorama.am-ին պատմեցին, որ վիրավոր թռչունը 4-5 օր անշարժ կանգնած է եղել բարձր ալեհավաքին: Գյուղացիներն իրենց ուժերով չեն կարողացել նրան իջեցնել: Օգնության ակնալիքով դիմել են ԱԻՆ, բնապահպանության նախարարություն, անհատ բնապահպանների, սակայն կանչերն ու օգնության խնդրանքներն անպատասխան են մնացել:
«Ստիպված մեր դպրոցի ուսուցիչներից մեկը նման անմեղ սուտ է հորինել»,-ասացին գյուղացիները:
Կանչից հետո Լուսառատ են ժամանում փրկարարներ, ոստիկաններ: Տեխնիկայի օգնությամբ մի քանի ժամ տևած աշխատանքներից հետո արագիլին բարեհաջող կերպով իջեցրել են:
Թռչունը վնասվածքներ ունի թևի, ոտքի հատվածներում:
Լուսանկարները սիրողական են, տրամադրել են Լուսառատի բնակիչները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին