Ահարոնյան. Ոստիկանությունը շարունակելու է բերման ենթարկել
«Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»,-ասված է նրա տարածած հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ցուցարարները կառավարության շենքի դիմաց են (լրացված ըստ ժամանակագրության)
- Ոստիկանություն. 20 հոգի բերման է ենթարկվել
- Ոստիկանություն. Չտրվել «անակնկալ» սադրանքներին
- Ոստիկանությունն այսօր էլ դիմել է լրագրողներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին