«Ժողովուրդ». ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու ՌԴ-ն միաժամանակ են արձագանքում բողոքի ակցիաների կապակցությամբ
«Ժողովուրդ» թերթը գրել է. «Հայաստանում այս օրերին անցկացվող հանրահավաքներին և բողոքի ցույցերին միջազգային հանրության արձագանքը խոսուն էր: Նախկինում ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու ՌԴ-ն միաժամանակ չէին արձագանքել բողոքի ցույցերին, և կողմերից (հասկանալի է՝ առաջին հերթին իշխանություններից) չէին պահանջել զսպվածություն ցուցաբերել: Նրանց արձագանքները հիմնականում եղել են ուշացած, երբ արդեն իշխանությունները դիմել էին բռնությունների, կամ միշտ չէ, որ և՛ Արևմուտքը, և՛ ՌԴ-ն նույնկերպ են արձագանքել: Մինչդեռ երեկ ընդհակառակը»։
«Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ «և՛ Արևմուտքի, և՛ ՌԴ-ի տոնայնությունը համահունչ էր... Նաև, որ բողոքի ցույցերի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է թավշյա իշխանափոխության մասին` ընդգծելով, որ իրենք մերժում են բռնությունը, հակաօրինական քայլերը և իշխանությունների ուժին հակադրելու են միայն ժպիտ: Իսկ իշխանությունները երեկ արդեն փողոց են դուրս բերել զրահատեխնիկա և ջրցան մեքենաներ, որոնք գիշերային ժամին, պտտեցնում էին մայրաքաղաքի կենտրոնում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները