Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Ռուսաստանի դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ։
ՌԴ կառավարության պաշտոնական կայքում ներկայացված ուղերձում ասված է.
«Ուզում եմ հատկապես նշել Ձեր անձնական ներդրումը ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում։ Համոզված եմ, որ նոր պաշտոնում Դուք կշարունակեք առաջնային ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության ամբողջ համալիրի աճին, նպաստել տարբեր ոլորտներում համատեղ խոստումնալից նախագծերի և նախաձեռնությունների առաջխաղացմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության խորացմանը: Դա ամբողջովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի շահերին»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ
- Վրաստանի վարչապետը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
- Ձեր բարձր առաքելության մեջ մեր Եկեղեցին զորավիգ է Ձեզ. Գարեգին Բ
- Հանրապետության վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
- Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան