Քաղաքապետարան. Անցկացվող հանրային հավաքի մասին Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել
Երևանի քաղաքապետարանը տարածել է հայտարարություն, որտեղ նշված է.
«2018 թվականի ապրիլի 13-18-ն ընկած ժամանակահատվածում հանրային հավաք և երթ անցկացնելու համար Նիկոլ Փաշինյանը և Վահագն Հովակիմյանը գրավոր իրազեկումներ են ներկայացրել Երևանի քաղաքապետարան, որոնց հիման վրա կայացվել են համապատասխան որոշումներ, սակայն հավաքը և երթը անցկացվել են իրազեկման պահանջների, այդ թվում՝ որոշումներում նշված սահմանափակումների խախտմամբ (հավաքները և երթերը անցկացվել են այլ վայերերում և փողոցներով):
2018 թվականի ապրիլի 19-ին անցկացվող հանրային հավաքի և երթի համար «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել, հավաք և երթ անցկացնելու վերաբերյալ ի գիտություն ընդունելու մասին որոշում չի կայացվել»:
Հարակից հրապարակումներ`
- Ցուցարարները կառավարության շենքի դիմաց են (լրացված ըստ ժամանակագրության)
- Ոստիկանություն. Առանձին մասնակիցների գործողությունները կրում են սադրիչ բնույթ
- Ոստիկանություն. Ստիպված ենք վարչական ներգործության միջոցներ կիրառել իրավախախտում կատարած անձանց նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան