Փաստաբանները օգնություն են ցույց տալիս ոստիկանության Շենգավիթի բաժնում գտնվող 6 անչափահասներին. ՓՊ
Փաստաբանների պալատը տեղեկատվություն է տարածել Շենգավիթի ոստիկանության բաժին տարվածների իրավաբանական օգնության մասին։
«Ոստիկանության Շենգավիթի բաժին բերվածների հարազատներից և իրավապաշտպան կազմակերպություններից ստացած ահազանգերի հետքերով այս պահին բաժնում են գտնվում Փաստաբանների պալատի անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերող խմբի անդամներ Հերմինե Միքայելյանը, Կարեն Սարդարյանը, Ինգա Օգանեզովան:
Ոստիկանության Շենգավիթի բաժնում գտնվող բոլոր 6 անչափահասներին իրավաբանական օգնություն ցույց տալու համար բաժնում են փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը և Ժորա Պետրոսյանը»,- հայտնում են ՓՊ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ «փոքր և անհարիր արարքներից»
- ՄԻՊ. Այս պահի դրությամբ բերման ենթարկված անձանցից որոշներն ազատ են արձակվել
- Ինեսսա Պետրոսյան. Ակնհայտ է, որ Էրիկ Խաչատրյանի ձերբակալումն ապօրինի է
- Փաստաբանների օժանդակությամբ Շենգավիթի բաժնում գտնվող քաղաքացիներից 17-ին ազատ են արձակվել. ՓՊ
- ՄԻՊ-ը անչափահասներին անհապաղ ազատ արձակելու պահանջ է ներկայացրել ոստիկանությանը
- Փաստաբան. Տիգրան Մազմանյանին ձերբակալելու որոշումը բողոքարկվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան