ՄԻՊ. Այս պահի դրությամբ բերման ենթարկված անձանցից որոշներն ազատ են արձակվել
Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ ստեղծված աշխատանքային բոլոր խմբերը գտնվում են ՀՀ ոստիկանության բաժիններում։ Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին, նրանց նկատմամբ վերաբերմունքին, փաստաբանի և մյուս իրավունքների երաշխավորմանը: Ստուգվում են մատյանները, տեղի են ունենում առանձնազրույցներ:
ՄԻՊ-ից հայտնում են, որ այս պահի դրությամբ բերման ենթարկված անձանցից որոշներն ազատ են արձակվել, այդ թվում՝ անչափահասներ։
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից շարունակվում է աշխատանքը Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. Առանձին մասնակիցների գործողությունները կրում են սադրիչ բնույթ
- Ոստիկանություն. Ստիպված ենք վարչական ներգործության միջոցներ կիրառել իրավախախտում կատարած անձանց նկատմամբ
- ՄԻՊ-ը դատապարտում է լրագրողի նկատմամբ գործադրված բռնությունը
- Պաշտպանի ներկայացուցիչներն այցելում են ոստիկանության բաժիններ
- ՄԻՊ-ը կոչ է անում զերծ մնալ երեխաներին հավաքներին ու երթերին ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից
- ՄԻՊ-ը անչափահասներին անհապաղ ազատ արձակելու պահանջ է ներկայացրել ոստիկանությանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան