
Կառավարության նիստը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին
ՀՀ կառավարության նիստն այսօր տեղի կունենա օրվա երկրորդ կեսին: Նիստի մեկնարկի ժամի ու տեղի մասին պաշտոնական տեղեկատվության չկա, միայն կառավարությունից այնտեղ հավատարամագրված լրագրողներին տեղեկացնում են.
«Ապրիլի 19-ին՝ ժամը 18:15-ին, կառավարության նիստից հետո կառավարության մամուլի սրահում կկազմակերպվեն ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի ճեպազրույցները»:
Օրակարգում ընդգրկված 20 հարցերից մեկը հանված է: