«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ընդունված լրագրողը դուրս է գրվել. ԱՆ
Այսօր՝ ժամը 17։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար:
2 տուժած կեսօրից հետո ընդունվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին և վերին վերջույթների փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշումով: Բժիշկների գնահատմամբ` նրանց վիճակը բավարար է:
Եվս 1-ի տեղափոխումը «Էրեբունի» բժշկական կենտրոն ոստիկանները կազմակերպել են տաքսի ծառայությամբ։ Առիթմիա ունեցող քաղաքացու վիճակը հանրահավաքի ժամանակ սրվել է։ Իրականացվել են անհրաժեշտ հետազոտություններ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
ԱՆ-ից հայտնում են նաև, որ առավոտյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ընդունված լրագրողը դուրս է գրվել:
Հարակից հրապարակումներ`
- Ժուռնալիստների միությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողի նկատմամբ բռնություն գործածներին
- Բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի. ԱՆ
- ՄԻՊ-ը դատապարտում է լրագրողի նկատմամբ գործադրված բռնությունը
- Դատախազությունն արձագանքում է լրագրողի՝ բռնության ենթարկվելու մասին հրապարակումներին
- Լրագրող Տիրայր Մուրադյանը տեղափոխվել է հիվանդանոց
- Հայտարարություն. Լրագրող է ծեծի ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան