Ինեսսա Պետրոսյան. Ակնհայտ է, որ Էրիկ Խաչատրյանի ձերբակալումն ապօրինի է
Ձերբակալված 16-ամյա Էրիկ Խաչատրյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն այսօր հանդիպել է իր պաշտպանյալին, վարույթն իրականացնող քննիչին:
«Նրանից տեղեկացա, որ այսօր կլուծվի Էրիկ Խաչատրյանին մեղադրանք առաջադրել- չառաջադրելու հարցը: Վաղը առավոտյան՝ ժամը 8:30 լրանում է Էրիկ Խաչատրյանին ձերբակալելու 72 ժամը»,-Panorama.am-ին հայտնեց փաստաբանը:
Հաշվի առնելով, այդ ժամկետին մնացած քիչ ժամանակը ձերբակալման որոշումը պաշտպանական կողմը չի բողոքարկի:
Փաստաբանի հետ զրույցում Էրիկ Խաչատրյանն ասել է, որ իրեն այցելել են պատգամավորներ, այդ թվում «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը, նշել է՝ իր հետ լավ են վերաբերվում: Պետրոսյանի՝ այնտեղ լինելու պահին անչափահաս ձերբակալվածին այցելել է նաև դատախազը:
«Երեխան անհասկանալի վիճակում է, իր համար դա արտառոց երևույթ է, փաստորեն դասի գնալուց իջեցրել են երթուղայինց, տարել են ոստիկանություն ու կազմել ձերբակալման արձանագրություն»,-ասաց փաստաբանը:
Արձանագրությանը ծանոթանալուց հետո Պետրոսյանը համոզմունք հայտնեց, որ ընդհանրապես փաստեր ներկայացված չեն, միայն քրեական գործ հարուցելու որոշումից հատվածներ են:
«Այդ հատվածներն ընդհանրապես վերագրելի չեն իմ պաշտպանյալ Էրիկ Խաչատրյանին: Ակնհայտ է, որ այդ ձերբակալումն ապօրինի է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ անչափահասին կասկածում են Ռադիոտան շենք մտնելուց առաջնային գծում է լինելու, դուռը կոտրելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան