Թուրքիայի արտահերթ նախագահական ընտրություններում կին թեկնածու կառաջադրվի
Թուրքիայի «Iyi» կուսակցության նախագահ տկն Մերալ Աքշեները կմասնակցի այս տարվա հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրություններին։ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այդ մասին Աքշեները հայտարարել է Ստամբուլում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ.
«Մեր կուսակցությունը գնում է ընտրություններին։ Ոմանք վախեցել են։ Ես գիտեի, որ նրանք վախենալու են, բայց չգիտեի, որ այդչափ են վախենալու։ Ես 100 հազար ստորագրությամբ առաջադրելու եմ իմ թեկնածությունը։ Ինչպիսի օրենք ուզում են թող ընդունեն, կարիք չկա վախենալու, պիտի գնալ մինչև վերջ»։
Նա տեղեկացրել է, որ իր կուսակցությունը մասնակցելու է նաև Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են հասել երկրում վաղաժամ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու հարցում: Նախատեսվում է, որ ընտրությունները անցկացվելու են 2018թ․ հունիսի 24-ին։
Մինչ Էրդողան-Բահչելի հանդիպումը Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին 2019թ. նոյեմբերի 3-ին:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
- Թուրքիայի փոխվարչապետը արձագանքել է արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին