Լատվիան վավերացրեց ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
«Լատվիայի Սաեյման 2-րդ ընթերցմամբ վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Քվեարկությունն անցել է միաձայն՝ 76 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ։
Աշոտյանը հիշեցրել է, որ Էստոնիայից հետո Լատվիան Եվրամիության երկրորդ երկիրն է, որը վավերացնում է այս պայմանագիրը։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը ստորագրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը
- ԱԺ-ն միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
- Էստոնիան շահագրգռված է տեսնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի արագ ավարտը. Ս. Միկսեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին