
ՄԻՊ-ը դատապարտում է լրագրողի նկատմամբ գործադրված բռնությունը
Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տեղեկություններով սկսվել է քննարկման ընթացակարգ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
«Դատապարտելի է լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ գործադրված բռնությունը։
Լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած դեպք պետք է անհապաղ կանխվի, իսկ խոչընդոտած անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների: Պաշտպանը կրկին շեշտում է, որ լրագրողների բնականոն աշխատանքի ապահովումը հատկապես կարևոր է զանգվածային այնպիսի միջոցառումների ժամանակ, երբ տեղի են ունենում հանրային նշանակության իրադարձություններ։
Պաշտպանի կողմից համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ քննչական կոմիտե»,-ասված է ՄԻՊ տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ ավելի վաղ լրագրողի նկատմամբ բռնության մասին հրապարակումներին արձագանքել էր Գլխավոր դատախազությունը:
Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում՝ կառավարության 3-րդ շենքի մոտ հակաիշխանական ցույցը լուսաբանելիս ծեծի է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանը: Նա այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է, լրագրողի մոտ առկա է գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, վնասվածքներ կան ձախ քունքի, ծոծրակի հատվածներում:
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունն արձագանքում է լրագրողի՝ բռնության ենթարկվելու մասին հրապարակումներին
- Լրագրող Տիրայր Մուրադյանը տեղափոխվել է հիվանդանոց
- Հայտարարություն. Լրագրող է ծեծի ենթարկվել
- Ոստիկանությունն այսօր էլ դիմել է լրագրողներին