Նիկոլ Փաշինյան. Վաղը կրկին շրջափակվելու են Երևանի բոլոր փողոցները (լրացված)
Այսօր մեր փողոցային ակցիաների ամենահզոր օրն է եղել: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա իր ելույթում անդրադարձավ այն փաստին, որ Սերժ Սարգսյանը հրաժարվել է իրեն շնորհված առանձնատան սեփականության իրավունքից:
«Երբ լրագրողներից մեկն ինձ հարց տվեց, թե որը կլինի ապագա կառավարության առաջին որոշումը, ես ասացի՝ առաջին որոշումը պետք է լինի Սերժ Սարգսյանի սեփականաշնորհած այդ առանձնատունը կրկին ազգայնացնելը, քանի որ դա ՀՀ սեփականությունն է: Այսօր կառավարության առաջին նիստում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքնակամ հրաժարվում է այդ առանձնատնից: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ զգում է ժողովրդական թավշյա հեղափոխության շունչը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ ապրիլի 20-ին, առավոտյան 8:15 րոպեից ցանցաձև, առանց կենտրոնական կենտրոնական կառավարման շրջափակելու են Երևանի բոլոր փողոցները. «Փակում ենք Նոր Նորքում, Նորք Մարաշում, Էրեբունիում, Շենգավիթում, Արարատյան Մասիվում, Բանգլադեշում, Լենինգրադյանում, Աջափնյակում, Դավթաշենում, Կոմիտասում, ռայոկոմում, Քանաքեռում, Զեյթունում, Ավանում, Մոնումենտում և Կենտրոնում, նաև Մերձավանում, Արգավանդում, Փարաքարում»:
Հանրահավաքի ավարտից հետո մեկնարկեց երթը։
Հարակից հրապարակումներ`
- «Սիրտս լացում է ուրախությունից». հեռախոսազանգով՝ հրապարակ
- Հանրապետության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին