Իշխանությունը պարտավոր է դրսևորել հանդուրժողականություն. Շարմազանով
«Իշխանությունը պարտավոր է դրսևորել հանդուրժողականություն, զսպվածություն, մենք հարգում ենք մեր քաղաքացիների ազատ երթեր, հանրահավաքներ իրականացնելու իրավունքը, սա սահամանդրական նորմ է և որևէ մեկն իրավունք չունի սահմանափակել օրենքով սահմանաված հանրահավաքի ընթացքը»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքներին և երթերին։
Միաժամանակ նա նշեց, որ ցույցի կազմակերպիչները պարտավոր են ավելի մեծ ուշադրություն դարձնել ցույցի օրինական ընթացքի շարունակմանը, որպեսզի որևէ մեկը ցույցի մասնակիցներից չիրականանցնի ապօրինի գործողություններ։ «Դժբախտաբար եղել են նման դեպքեր, որոնց մասին իրավապահ մարմինները հստակ հայտարարություն են տարածել»,- ասաց նա։
Է.Շարմազանովը նաև հայտնեց, որ իշխող կուսակցությունը դրական ու զուսպ է գնահատում ոստիկանության պրոֆեսիոնալ պահվածքը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան