Ճանապարհը մեկն է՝ քաղաքական երկխոսությունը. Շարմազանով
«Մեկ ճանապարհ ենք տեսնում` քաղաքական երկխոսությունը»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքներին և երթերին։
«Քաղաքական պրոցեսները բացառապես պետք է գնան քաղաքական համերաշխության, քաղաքական երկխոսության, դեբատների ճանապարհով։ Այլ ճանապարհ չկա», - նշեց նա՝ հավելելով, որ մաքսիմալիստական, մերժողական ճանապարհները քաղաքական չեն։
Նրա խոսքերով՝ բոլոր խնդիրները պետք է լուծվեն ժողովրդավարության չափանիշներին համապատասխան։
ՀՀԿ խոսնակը նաև խստագույնս դատապարտեց լրատվամիջոցների մասնագիտական գործունեության խոչընդոտները։
«Մենք մեր երկրում թշնամիներ, հակառակորդներ չունենք, բոլորը մեր քաղաքացիներն են, մեր եղբայրներն ու քույրերն են, նույնիսկ մեր միտինգներ անող գործընկերը՝ անկախ նրանից նա մեզ համարում է եղբայր, գործընկեր, թե հակառակորդ, մեզ համար եղբայր է, ընկեր է և գործընկեր։ Հայաստանում անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը պահպանեն ժողովրդավարության կանոններ, օրինականություն, զսպվածություն և հանդուրժողականություն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Հարցին, թե երկխոսություն ասելով իշխանությունն ի՞նչ զիջումների է պատրաստ գնալ, ՀՀԿ խոսնակն ասաց, որ որպեսզի իշխանությունը զիջումների գնա, ապա պետք է օրակարգ լինի։
«Մենք չենք լսել, պետք է տեքստ լինի, շարժումը պետք է օրակարգ ունենա: Դպրոցներից նկարներ շպրտելը, մերժիր այս կամ այն գործչին, մաքսիմալիստական մերժողական տեքստերը քաղաքական օրակարգ չեն: Եթե ինձ կարողանանք մի քանի կետեր թելադրել՝ մենք կնստենք կքննարկենք: Մինչ այս նա ասում էր, որ պետք է թույլ չտա՝խորհրդարանն ընտրի վարչապետ, խորհրդարանն ընտրել է վարչապետ: Հիմա ինքն այլ բան է ասում, ես էլ կրկնում եմ՝ իշխանությունն ու ընդդիմությունը փողոցում չեն ձևավորվում։ Չեմ կարծում, որ մեր գործընկերն ավելի ընդդիմադիր է «Ծառուկյան» դաշինքի կամ «Ելք»-ի մնացած գործընկերները»,-նշեց Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան