Հայտարարություն. Լրագրող է ծեծի ենթարկվել
Երևանի կենտրոնում հակաիշխանական ցույցը լուսաբանելիս ծեծի է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանը: Նման հայտարարություն է տարածել նույն ՀԿ-ի նախագահը:
«Հենց նոր կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել մեր լրագրող Տիրայր Մուրադյանինին (ով բեյջ էր կրում)։ Տարածքում ներկա համազգեստով ոստիկանները չեն խառնվել։ Ծեծողների լուսանկարները կան, կհրապարակենք քիչ անց»,-նշել է Դ. Իոնեսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունն այսօր էլ դիմել է լրագրողներին
- Ոստիկանությունը խնդրում է լրագրողներին հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն
- Ոստիկանությունը լրագրողներին կոչ է անում ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի մասնակիցներից
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան