Լրագրող Տիրայր Մուրադյանը տեղափոխվել է հիվանդանոց
Բռնության ենթարկված լրագրող Տիրայր Մուրադյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
ԲԿ տնօրեն Արա Մինասյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ լրագրողի մոտ առկա է գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, վնասվածքներ կան ձախ քունքի, ծոծրակի հատվածներում: Նրա խոսքով, լուրջ բան չկա, բայց նա պետք է առնվազն 5-7 ժամ մնա բժիշկների հսկողության ներքո:
«Կանխատեսելի բարդություններ չեն առաջանա, բայց մենք պարտավոր ենք հսկել»,-ասել է ԲԿ վերակենդանացման բաժնի վարիչ Սամվել Կարապետյանը:
Տուժած լրագրող Տիրայր Մուրադյանը պատմեց, որ իր նկատմամբ բռնություն գործադրած երկու մարդկանց վարքագիծն ավելի վաղ էր ֆիքսել՝ կառավարական 3 տան դիմաց ակցիայի ժամանակ:
«Նրանք իրենց չէին պահում որպես հավաքի մասնակից, անընդհատ հեռախոսով պատմում էին, թե ինչ են տեսնում»,-ասաց նա:
Լրագրողի խոսքով, իր բեյջը կախված է եղել, իմացել են, որ ինքը լրագրող է: Իրեն հարվածել են երկու անձինք ոստիկանների աչքի առաջ, ոչ մի ոստիկան չի միջամտել:
«Հարցնում էին՝ ինչի՞ ես նկարում: Ես վազում եմ իրենց հետևից, փախնում են, հասնում ենք Նժդեհի արձանի մոտ: Ես վազում էի նրանց հետևից, որպեսզի նկարեմ: Մելիք Ադամյանից փախան, գնացին: Ես ոստիկաններին հայտնեցի տեղի ունեցած մասին, մոտավորապես պատասխանեցին, հա ի՞նչ»,-պատմեց Տիրայրը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան