Ցույցեր իրականացնելու իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ. ԵԱՀԿ ԽՎ
Հայաստանի մայրաքաղաք Երևանում և այլ քաղաքներում անընդմեջ տևած բողոքի ակցիաների ութերորդ օրը ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Իգնասիո Սանչես Ամորը (Իսպանիա) բոլոր կողմերին կառուցողական երկխոսության կոչ է արել: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական էջը:
«Ես ողջունոււմ եմ քաղաքացիական շարժման մասնակից մարդկանց՝ խաղաղ բողոքների միջոցով իրենց ազատ արտահայտվելու իրավունքի իրացումը: Այդ իրավունքը պետք է հարգվի իշխանությունների կողմից, և ես ի գիտություն եմ ընդունում հաղորդումները ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ:
Միաժամանակ, հիշեցնում եմ, որ խաղաղ ցույցեր իրականացնելու իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ և խաթարել գործընթացները: Բոլոր կողմերին կոչ եմ անում ցուցաբերել անհրաժեշտ զսպվածություն՝ ապահովելու խաղաղ կերպով բոլոր հայաստանցիների՝ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը:
Ես հորդորում եմ վերադառնալ կառուցողական երկխոսության: Այս համատեքստում, մամուլի ազատությունն գերակա նշանակություն ունի, և լրագրողները պետք է պաշտպանված լինեն ցանկացած ձևի բռնությունից»,-նշել է նա:
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Իգնասիո Սանչես Ամորը 2017թ. խորհրդարանական ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող պատվիրակության ղեկավարն էր:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Ա-ն Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը խոսել է Երևանի փողոցներում տեղի ունեցող ցույցերի մասին
- Ճանապարհը մեկն է՝ քաղաքական երկխոսությունը. Շարմազանով
- Արմեն Սարգսյան. Պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը
- Պեսկով. Կրեմլում հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին
- Կաթողիկոս. Երկխոսությունների մեր օրերում բազում մարդիկ դառնում են զոհ անհանդուրժողականության
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին