Փաստաբան. Անչափահաս Էրիկ Խաչատրյանը ձերբակալումից ազատ է արձակվել
16-ամյա Էրիկ Խաչատրյանը երեկ երեկոյան ձերբակալումից ազատ է արաձակվել: Panorama.am-ին այս մասին հայտնեց նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:
«Նա հանձնվել է ծնողի հսկողությանը»,-ասաց փաստաբանը:
Է. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով՝ «Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը պատժվում են ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով»:
Հիշեցնենք, որ Էրիկ Խաչատրյանի ձերբակալման 72 ժամը լրանալու էր այսօր առավոտյան՝ ժամը 8:30-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ինեսսա Պետրոսյան. Ակնհայտ է, որ Էրիկ Խաչատրյանի ձերբակալումն ապօրինի է
- Ձերբակալված անչափահասի փաստաբան. Որևէ ապացույց չեն ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան