Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը: Մինչ ելույթները ընթերցեցին կալանավորված Տիգրան Մազմանյանի նամակը.
«Չգիտեմ՝ դեռ ինչքան կգտնվեմ անազատության մեջ, բայց կասեմ մի բան՝ գլուխներդ բարձր, դուխներդ՝ տեղը, հաղթանակը լինելու է»:
«Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արարատ Միրզոյանն իր ելույթում հայտարարեց, որ ըստ իրենց հասած տեղեկություններով բուհերում դասերին չեն մասնակցել տասնյակ հազարավոր ուսանողներ:
«Պակերացրեք, բուհերը դատարկ են, բուհերում են միայն ուսխորհուրդիկները և բազեիկները»,-ասաց նա, ավելացնելով, որ տասնյակ հիմնարկներ աջակցություն են հայտնել իրենց:
Շինարար, իրավաբան, «Ելք»-ի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ, Լոս Անջելեսից ժամանած Մուշեղ Մուրադյանը հայտարարեց, որ իր ընկերոջ՝ Գագիկի հետ ժամանել են Երևան մասնակցելու «համաժողովրդական աննախադեպ զարթոնքին»:
«Ես էլ, Գագիկն էլ արդեն 20 տարի ապրում ենք ԱՄՆ-ում: Շփվել ենք Հայաստանից արտագաղթած բազմաթիվ երիտասարդների հետ, նրանց աչքերում տեսել ենք կարոտ, տագնապ, անհնագստություն: Մենք եկել ենք, որպեսզի այդ անհագստությունն ու տագնապը վերածվեն լույսի ու հույսի, եկել ենք որ ընդգծենք այս շարժման խաղաղ բնույթը, մեր աջակցությունը հայտնելու երիտասարդներին ու հայրենակիցներին»,-հայտարարեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ցույցեր իրականացնելու իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ. ԵԱՀԿ ԽՎ
- Ոստիկաններն ու ցուցարարները (լրացվում է ըստ ժամանակագրության)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան