Ոստիկանություն.Կոչերը հանգեցրել են ներհասարակական լարվածության խորացմանը
Այսօրվա ընթացքում ոստիկանությունը տարածել է չորրորդ պաշտոնական հայտարարությունը՝ հորդորելով դադարեցնել «հակաիրավական գործողությունները»: Հայտարարության մեջ ասված է.
«Ապօրինի հավաքների որոշ մասնակիցների կողմից մայրաքաղաքում շարունակվող հակաօրինական գործողությունները տարատեսակ և գնալով առավել վտանգավոր բնույթ կրող դրսևորումներ են ստանում:
Ահազանգեր են ստացվում, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցներից, Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիների կողմից միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց իրավաչափ գործողություններին խոչընդոտելու վերաբերյալ:
Այս դրսևորումներն ակնհայտորեն վկայում են, որ ապօրինի հավաքների կազմակերպիչների կողմից քաղաքացիներին և երթևեկության մասնակիցներին ուղղված՝ հակաիրավական գործողություններ կատարելու կոչերը հանգեցրել են ներհասարակական լարվածության խորացման, ապօրինի հավաքին մասնակցող քաղաքացիների կողմից ոստիկանների նկատմամբ անհանդուրժողկանության մթնոլորտի ստեղծման:
Նման իրավիճակը սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կյանքի և առողջության համար, վտանգում հասարակական անվտանգությունը:
Կրկին անգամ հիշեցնելով, որ վերոնշյալի անցանկալի բոլոր հետևանքների պատասխանատվությունը կրում են անօրինական հավաքների կազմակերպիչները՝ նրանց կոչ ենք անում անսալ ՀՀ ոստիկանության հորդորներին և դադարեցնել հակաիրավական գործողությունները»:
Հարակից հրապարակումներ`
- Ժամը 15:30-ի դրությամբ ոստիկանություն է տարվել 183 մարդ
- Ոստիկանություն. Ստիպված ենք լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն
- Ոստիկանությունը դժվարանում է տարբերակել լրագրողներին
- Ոստիկանություն. Իրականացվում են հանցագործությունների կանխման ու խափանման գործողություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան