Բելգիացի պատգամավորներ. Արցախ այցելելը հանցագործություն չէ
Բելգիացի մոտ երկու տասնյակ պատգամավոր հանդես են եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից Ինտերպոլին դիմելու կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասված է.
«Ափսոսում ենք, որ ադրբեջանական իշխանությունները ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետեանին ձերբակալելու պահանջով հարցում են ներկայացրել Ինտերպոլ՝ Լեռնային Ղարաբաղ/Արցախ այցելելու համար: Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը հանրային նշանակության կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է քաղաքացիական ակտիվության միջոցով հանրային տեղեկացվածության բարձրացմանը։
Չնայած Միջազգային իրավունքում նախատեսված չեն իրավապատասխանատվության համապատասխան հիմքեր, որոնք կարող են որեւէ մեկի համար Լեռնային Ղարաբաղ այցելելու արգելք հանդիսանալ, ադրբեջանական իշխանությունները վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ են հետապնդում եւ փորձում են քրեականացնել նման այցերը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ ուղղված մեկուսացման քաղաքականության պարտադրումը խախտում է նրանց՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված հիմնարար իրավունքները եւ կառուցողական չէ հակամարտության կարգավորման հարցում։
Մենք համոզված ենք, որ Ինտերպոլը չպիտի քաղաքական հետապնդման կամ ահաբեկման հարթակ դառնա։ Մենք ընդսմին ընդգծում ենք, որ հակամարտության տեւական կարգավորման հնարավոր է հասնել միայն երկու կողմերի միջեւ անկողմնակալ երկխոսության միջոցով ՝ ներգրավելով նաեւ Լեռնային Ղարաբաղի/Արցախի ժողովրդի»:
Նշենք, որ հայտարարությունը հայրեն թարգմանվել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում