Forbes-ը հրապարակել է 2018 թ-ին Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակը
Forbes հանդեսը հրապարակել է 2018 թվականին Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցուցակը: 200 ամենահարուստ ռուսաստանցիների ընդհանուր կարողությունը մեկ տարում աճել է 25 միլիարդ դոլարով և կազմել 485 միլիարդ դոլար:
Ըստ Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ բիզնեսմեն է ճանաչվել «Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի» սեփականատեր Վլադիմիր Լիսինը: Նրա կարողությունը գնահատվել է 19,1 մլրդ դոլար:
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Սևերստալ»-ի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը, որի կարողությունը գնահատվել է 18,7 մլրդ դոլար:
Մորդաշովին հաջորդում է «Նովատեկ» ընկերության նախագահ Լեոնիդ Միխելսոնը՝ 18 մլրդ դոլար կարողությամբ:
Ամենահարուստ ռուս գործարարների տասնյակում հատնվել են Վլադիմիր Պոտանինը (15.9 մլրդ դոլար), Վիկտոր Վեկսելբերգը («Ռուսալ», 14,4 մլրդ դոլար), Ալիշեր Ուսմանովը (12,5 մլրդ դոլար):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան