Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին. Լապշին
«Սա Մայդան չէ, ես այստեղ ոչ մի դաժանություն, բռնություն չեմ տեսել»,- այսօր Երևան Էքսպո կենտրոնում «InTour Expo» և «SportWay» ցուցահանդեսների բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
«Չնայած, որ տուժածներ կան, ովքեր հայտնվել են հիվանդանոցում, բայց սա ուկրաինական Մայդան չէ։ Տեսնում եմ, որ մարդիկ ուզում են ինչ-որ բան փոխել։ Սա չի նշանակում, որ ես ինչ-որ մեկին աջակցում են, բայց ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին, ով բողոքի ակցիայով գնացել էր ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան մոտ՝ ի պաշտպանություն ինձ, հենց դրա համար էլ իմ անհատական շնորհակալությունն եմ հայտնում»,- ասաց Լապշինը։
Հիշեցնենք, որ բլոգերն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր Հայաստան այցի մասին և նշել, որ ներկայացնելու եմ իր հեղինակային ծրագիրը` «Լապշինի ուղիներով՝ Բաքվում»:
Հարակից հրապարակումներ`
- Բլոգեր Ալեքսանդր Լապշինը կայցելի Հայաստան
- Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի շապիկը՝ հայ զինծառայողի նկարով
- Լապշինը նշել է՝ ՄԻԵԴ-ում հաղթելու դեպքում գումարներն ինչպե՞ս կծախսի
- Ադրբեջանը ցանկացել է Լապշինին փոխանակել ցմահ դատապարտված դիվերսանտներով
- Լապշինը ճիշտ կանի՝ դիմի ՄԻԵԴ. Արա Ղազարյան
- Լապշին. Սերգեյ Շահվերդյան, հիմա մենք պարտավոր ենք ծանոթանալ
- Լապշինը մոր ուղեկցությամբ Ադրբեջանից մեկնել է Իսրայել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան