Ոստիկանություն. Տիրայր Մուրադյանին մի քանի մետր այն կողմ իջեցրել են մեքենայից
«Ոստիկանության ծառայողները լրագրող Տիրայր Մուրադյանին իջեցրել են մեքենայից՝ դեպքի վայրից այդ մեքենայի մի քանի մետր հեռանալուց հետո: Այս պահին նա զրուցում է ոստիկանության ծառայողների հետ»: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Լրագրող Տիրայր Մուրադյանը մի քանի րոպե առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ ինձ տանում են անհայտ ուղղությամբ:
Հրապարակած տեսանյութից երևում ու լսվում է, որ Տիրայրը ոստիկաններին տեղեկացնում է՝ ինքը լրագրող է:
«Հասկացա, տարեք»,-ի պատասխան հայտարարում է ոստիկանության գնդապետը:
Նա այսօր լուսաբանում է Երևան-Աբովյան ճանապարհի մի հատվածում տեղի ունեցող բողոքի ակցիան:
Հիշեցնենք, որ նույն լրագրողը երեկ երեկոյան բռնության էր ենթարկվել, ստացած վնասվածքների պատճառով տեղափոխվել հիվանդանոց: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողական կազմակերպությունները պահանջում են օպերատիվ բացահայտում!!!
- Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ընդունված լրագրողը դուրս է գրվել. ԱՆ
- Ժուռնալիստների միությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողի նկատմամբ բռնություն գործածներին
- ՄԻՊ-ը դատապարտում է լրագրողի նկատմամբ գործադրված բռնությունը
- Դատախազությունն արձագանքում է լրագրողի՝ բռնության ենթարկվելու մասին հրապարակումներին
- Լրագրող Տիրայր Մուրադյանը տեղափոխվել է հիվանդանոց
- Հայտարարություն. Լրագրող է ծեծի ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան