Փաշինյանն արձագանքեց երկխոսության վերաբերյալ առաջարկություններին
«Արդեն մի քանի օր իշխանության ներկայացուցիչները խոսում են մեզ հետ երկխոսություն սկսելու իրենց պատրաստակամության մասին, ձևակերպում են այսպես՝ իշխանությունը պատրաստ է երկխոսել»,-Հանրապետության հրապարակում իր ելույթում հայտարարեց հակաիշխանական շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հրապարակում գտնվողներից մի քանիսն արձագանքեցին՝ «ոչ», «ուշ ա»:
Փաշինյանն ասաց, այսօր տեղի ունեցած ակցիաներն ունեցել են զանգվածային բնույթ: Նա թվարկեց այն փողոցների անունները, որոնք օրվա ընթացքում փակ են եղել՝ Բագրատունյաց, Արշակունյաց, Եղվարդի Խճուղի, Մաշտոցի պողոտա, Շինարարներ, Լենինգրադյան, Սարյան, Խանջյան, Սեվաստիա, Ուլնեցի և այլն:
«Բողոքի գործողություններ են եղել Չարենցավանում, Նոր Հաճընում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Նոյեմբերյանում, Գավառում, Արշալույս գյուղում, Ողջաբերդում, Եղեգնաձորում»,-շարունակեց թվարկել նա:
Անդրադառնալով երկխոսության վերաբերյալ հնչած առաջարկություններին, Փաշինյանը հայտարարեց. «Այո, մենք երկխոսում ենք իշխանության հետ, քանի որ իշխանությունը ժողովուրդն իր ձեռքն է վերցրել: Եվ ահա մենք երկխոսում ենք այստեղ հիմա Հայաստանի Հանրապետության ամենաուժեղ, ամենահզոր և հավերժական իշխանության հետ: Կեցցե Հայաստանի Հանրապետության իշխանությունը, կեցցե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, կեցցե Հայաստանի Հանրապետության քաղաքացին»:
Նա նաև հայտարարեց. «Պարզապես ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի մահացած իշխանությունը մեզ երկխոսության կոչ է անում, քաղաքական դիակի հետ չեն երկխոսում, և իշխանությունն այլևս անվերադարձ պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք որևէ քննարկում ունենալ: Մենք, իհարկե, պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի պայմաններն ու դրա հետ կապված որոշ ժամկետներ»:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանն առաջարկում է բանակցել ու ռացիոնալ լուծումներ գտնել
- Լևոն Բարսեղյան. Սա նյարդերի ամրության պայքար է, ոչ մի բանակցություն չի կարող լինել
- Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
- Ցույցեր իրականացնելու իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ. ԵԱՀԿ ԽՎ
- Արամ Ա Կաթողիկոս. Անտարբեր չենք կարող մնալ Երևանի փողոցներում տեղի ունեցող երևույթների նկատմամբ
- Ճանապարհը մեկն է՝ քաղաքական երկխոսությունը. Շարմազանով
- Արմեն Սարգսյան. Ես հրավիրում եմ կողմերին երկխոսության՝ ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար
- Առճակատման տանող դիմակայությունը փակուղի է և կարող է պառակտել համազգային մեր ներուժը. ՀՅԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան