Փաշինյանը՝ քաղաքական հնարավոր զարգացումների մասին
«Ես ուզում եմ խոսել այն մասին, թե ինչպես ենք մենք պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները»,-Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց հակաիշխանական ակցիաների առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, առաջին կետը ՀՀ վարչապետի հրաժարականն է:
2. Ազգային Ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին:
3. Ձևավորվում է ժամանակվոր կառավարություն:
4. ՀՀ օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց հետո՝ 20 օրվա ընթացքում ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին: Երբ ձևավորվում է ժամանակվոր կառավարություն, ահա քաղաքակա պայմանավորվածության համաձայն, ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժոց տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Փաշինյանը հայտարարեց, որ հենց այս ծրագրի կետերն են պատրաստ քննարկել ՀՀԿ ներկայացուցիչների հետ, որպեսզի «ապահովենք իշխանության սահուն ու անցնցում փոխանցումը ժողովրդին: Բայց այստեղ կա մի կարևոր նախապայման, որ տեղի ունենալիք արտահերթ խորհրդրանական ընտրությունների արդյունքները որևէ մեկի կողմից կասկածելի չպետք է լինեն, դրանք պետք է լինեն 100 տոկոսով ազատ, արդար, թափանցիկ: Այդ ընտրություններում ու դրանից հետո տեղի ունենալիքբոլոր ընտրություններում պետք է հաղթող լինի մեկ ուժ՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը»:
Ելույթ ունեցող պատգամավորը նշեց, որ խնդրի խաղաղ հանգուցալուծման օգտին հանդես են եկել ինչպես միջազգային կառույցներ, այնպես էլ Արամ Ա Կաթողիկոսը, մտավորականներ, երգչուհի Սիրուշոն, բազմաթիվ հանրային ու քաղաքական գործիչներ:
«Մենք, այո, ընդգծում ենք, որ սա խաղաղ, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն է, որը պետք է տեղի ունենա բաց ձեռքերի տրամաբանության շրջանակներում: Ես ուզում եմ, որ ամբողջ աշխարհը, հայությունը տեսնի, որ սա խաղաղ քաղաքական պրոցես է, այստեղ որևէ ուժային լուծում լինել չի կարող, մեր շարժումը բռնության շարժում չէ»,-ասաց ընդդիմադիր գործիչը՝ նշելով, որ հարյուրավոր մարդկանց ոստիկանության բաժիններ բերելը ուժեղացնում է իրենց:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն արձագանքեց երկխոսության վերաբերյալ առաջարկություններին
- Լևոն Բարսեղյան. Սա նյարդերի ամրության պայքար է, ոչ մի բանակցություն չի կարող լինել
- Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան