Սերժ Սարգսյան. Հայաստանի կարևորագույն խնդիրը պետք է լինի ԶՈՒ-ի մարտունակության զարգացումը
«Փոխզիջումների գնալուց, բացի մենք այլ ճանապարհ չունենք»: Այս մասին հայտարարել է վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է, իսկ համաձայնության գալու համար անհրաժեշտ է երկու կողմի կարծիքը»,-մասնավորապես նշել է ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով, Հայաստանի կարևորագույն խնդիրը պետք է լինի ամեն օր, ամեն ժամ հայկական զինված ուժերի մարտունակությունը պահպանելու և զարգացնելու վրա աշխատելը:
«Սա է ամենառեալ միջոցը կայունությունը պահպանելու: Իհարկե, մենք պետք է զարգացնենք, խորացնենք մեր հարաբերությունները դաշնակիցների հետ, որովհետև նրանցից էլ է շատ բան կախված, բայց ամենահիմնականը հայ զինվորն ու սպան են»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Հայաստանում կբարձրացվեն թոշակներն ու նվազագույն աշխատավարձը
- Մարդկանց իրավունքներն ամենաառաջնայինն են, սակայն պետք է իրականացվեն տրամաբանության սահմաններում. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան