Կեմերովոյում մահացել է ոչ թե 64, այլ 60 մարդ
Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետևանքով զոհվել է ոչ թե 64, այլ 60 մարդ: Քննության հստակեցրած տվյալները հրապարակել է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Հրդեհի հետևանքով անհետ կորածների մասին բոլոր դիմումների ստուգման արդյունքում , ինչպես նաև փորձագետներից ստացած եզրակությունների հիման վրա հստակեցվել է զոհերի վերջնական թիվը՝ 60»,-հայտնում են քննչականից:
Քննիչները ստացել են գենետիկական փորձաքննությունների բոլոր եզրակացությունները, մահացածները ճանաչվել են, թույլատրվել է հուղարկավորել 37 մարդ: Մինչ այդ ճանաչման գործընթացից հետո հուղարկավորել էին 23 մարդու:
Հարակից հրապարակումներ`
- Կեմերովոյի առևտրային կենտրոնից ցատկած երեխան սկսել է քայլել
- Կեմերովոյի հրդեհից հետո 15 առևտրի կենտրոն է փակվել
- Կեմերովոյի առևտրի կենտրոնում հակահրդեհային ազդանշանային համակարգն աշխատել է մեխանիկական կառավարմամբ
- Կեմերովոյում անհետ կորածներից երեքին ողջ են գտել
- Կեմերովոյի հրդեհից տուժածների թիվը հասել է 79-ի
- Ուզում ես ոչ թե լացել, այլ՝ հեկեկալ. Պուտինը՝ Կեմերովոյում հրդեհից զոհված երեխաների մասին