Տնտեսություն 21:10 20/04/2018 Հայաստան

Քննարկել են զբոսաշրջության ոլորտի հնարավոր վնասները նվազագույնի հասցնելու լուծումները

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման նպատակն էր՝ քննարկել ներկա իրավիճակում Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ստեղծված խնդիրները և համատեղ ջանքերով լուծումներ գտնել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի հնարավոր վնասնարը կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու և Հայաստանի՝ որպես կայուն, ապահով և գրավիչ երկրի նկարագիրը պահպանելու համար։

Նախարարությունից հայտնում են՝ քննարկմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը։

Հանդիպման մասնակիցներին նախարարը հայտնել է իր մտահոգությունն այն առնչությամբ, որ արձանագրվել են առանդեպքեր ամրագրված զբոսաշրջային այցելություննների չեղարկման վերաբերյալ։ Նա հրավիրել է անկեղծ և շահագրգիռ երկխոսության՝ հորդորելով ներկայացնել առկա խնդիրներն ու հանդես գալ առաջարկությունններով։ Սուրեն Կարայանը նաև պատրաստակամություն է հայտնել խնդրի արդյունավետ լուծման համար պետության կողմից ցուցաբերելու անհրաժեշտ աջակցություն։

Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներն իրենց առաջարկություններում նշել են հարցի լուծման համար ուժի գործադրման բացառումը, կողմերի կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը, խաղաղ ցույցերի և երթերի ժամանակացույցի առկայության անհրաժեշտությունը՝ որպեսզի հնարավոր լինի ստեղծված իրավիճակում անխոչընդոտ իրականացնել զբոսաշրջային ծրագրերը և այլն։

Հանդիպման ավարտին որոշվել է հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։

Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ոլորտի միասնական դիրքորոշում

2018  թվականի ապրիլի 20-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում նախարարի, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի, կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի՝ զբոսաշրջային օպերատորների, հյուրանոցային տնտեսության ներկայացուցիչների, զբոսավարների և այլոց մասնակցությամբ։

Քննարկվել են  ստեղծված իրավիճակում զբոսաշրջության ոլորտում ծագած խնդիրները, կարևորվել է տարիների ընթացքում բնակչության, պետության և ոլորտի մասնավոր հատվածի համատեղ ջանքերով ձևավորված համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանի՝ որպես կայուն, ապահով և գրավիչ երկրի նկարագրի պահպանման, ինչպես նաև այդ նկարագրին հնարավոր վնասը կանխելու և նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում, հարգելով քաղաքացիների՝ խաղաղ երթերի և ցույցերի միջոցով կամարտահայտության իրավունքը, և, մյուս կողմից՝ գիտակցելով համաշխարհային շուկայում Հայաստանի նկարագրի վրա բացասական ազդեցության հնարավորությունն ու նշելով արդեն իսկ բազմաթիվ ամրագրված զբոսաշրջային այցելությունների չեղարկումները, կարևորվել է անկեղծ և կառուցողական երկխոսության ու քննարկման արդյունքում համատեղ միջոցառումների մշակման անհրաժեշտությունը։

Արդյունքում ոլորտի մասնավոր հատվածի առաջարկությամբ ձևավորվել է հետևյալ միասնական դիրքորոշումը․

Իրավասու պետական մաիմինների, երթի մասնակիցների, զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների կառուցողական երկխոսության միջոցով  ապահովել երթի կանխատեսելիությունը, կազմակերպվածությունն ու օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխանությունը՝  երաշխավորելով մեր երկիր ժամանած հյուրերի և զբոսաշրջային խմբերի անարգել տեղաշարժը։ 

Բացի այդ ձեռք է բերվել պայմանավորվածություն հետևյալ համատեղ միջոցառումների ուղղությամբ
1. Երթի օրերին օտարերկրյա զբոսաշրջիկների նկատմամբ առկա հարգալից վերաբերմունքի և անվտանգ միջացայրի վերաբերյալ համաշխարհային հանրության շրջանակներում օբյեկտիվ  լուսաբանմանն ու տեղեկատվության տարածմանն ուղղված միջոցառումների կազմակերպում՝ այդ թվում համագործակցելով միջազգային գործընկերների հետ,
2. Առաջարկել մասնավոր հատվածին դիտարկել  ամրագրված զբոսաշրջային այցելությունների՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված չեղարկումների դեպքերում տուգանքներ չկիրառելու հնարավորությունը,
3. Համատեղ ջանքեր գործադրել համաշխարհային շուկայում Հայաստանի նկարագրի պահպանման և այդ նկարագրին հնարավոր բացասական ազդեցությունների կանխարգելման ու նվազագույնի հասցնելու ուղղությամբ։

        



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:27
Համայնքապետ Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}