Լևոն Բարսեղյան. Սա նյարդերի ամրության պայքար է, ոչ մի բանակցություն չի կարող լինել
«Ժողովրդավարության այս գործընթացը հաղթանակ է գրանցել Հայաստանում, դրա պացույցն է այս հրապարակը»:
Հանրապետության հրապարակում հայտարարեց քաղաքագետ Արմեն Գրիգորյան՝ ավելանելով, որ պետական կամ ոստիկանական որևէ մարմին չի կարող հաղթել այս պայքարին:
«Շատ կարևոր փաստ պետք է արձանագրել: Սերժ Սարգսյանը սկսել է նահանջել: Նա երեկ հրաժարվել է առանձնատնից: Այսօր առաջարկում է հարկեր իջեցնել, հետագայում նաև թոշակներ բարձրացնել, բայց չենք հավատում: Փորձը ցույց է տալիս, որ քաղաքականությունը ևս սկզբունքներ ունի, եթե դրանք խախտում են, ապա միանշանակ հեռանում են»,-ասաց նա:
Մինչ Փաշինյանի ելույթը, խոսեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանը.
«Մենք ոչ միայն տերն ենք մեր երկրի, այլ հենց մենք ենք մեր երկիրը: Մարդը պետք է պաշտպանված լինի Հայաստանում, ոչ թե պետք է պաշտպանվի իրենց «ապահով Հայաստանից»: Վերջին վտանգավոր բանը, որ կա այս իշխանության մեջ այն է, որ իշխանությունն իր արատավոր բարքով օրինակ է ծառայում քաղաքացու համար: Եթե Իշխանությունը փչացնում է մշակույթը, բնությունը, ոտնահարում է ուրիշի իրավունքները, ինչպես կարող է քաղաքացին այլ բան անել: Մենք ուզում ենք, որ մեր իշխանությունն օրինակ ծառայի մեր երեխաների համար»:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ իր ելույթում անդրադարձավ ոստիկանություն բերվելուն, հորդորեց չվախենալ, եթե ստիպեն խոսել՝ ապա կարող են չխոսել:
«Թող տառապեն, թող քայքայվեն: Անկեղծ ասած, ահագին քայքայլվել են, զզվել, հոգնել են, մեր մեջի ժողովոււրդն են, մեր հարևանը, բաջանաղը, մտեք տները, բացատրեք: Մտապահեք, սա նյարդերի ամրության պայքար է, ով երկար դիմացավ, հաղթելու է: Շատերը համամիտ են, որ ոչ մի բանակցություն չի կարող լինել նման մարդկանց հետ, պետք է լինել համառ, խորամանկ, հնարամիտ, համբերատար, որպեսզի ոչնչացնենք այս ռեժիմը»,-ասաց նա:
Նշենք, որ բանախոսների ելույթները մի քանի անգամ ընդհատվեցին շտապ օգնության ծառայության մեքենային տեղ տալու հորդորներով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին